ԱՄՆ-ը թուրք-սիրիական սահմանին հավելյալ ռազմականացում չի ցանկանում: Այդ մասին Վաշինգթոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը` պատասխանելով սահմանին տեղակայված մեծ քանակությամբ տեխնիկայի մասին հարցին:

«Մենք հասկանում ենք, որ Թուրքիան ունի իր ազգային շահերը: Սակայն, կարծում ենք, որ հետագա ռազմականացումը հարցի լուծման ճիշտ ճանապարհ չէ»,- ասել է նա` ընդգծելով, թե Պետդեպը մշտական կապի մեջ է Անկարայի հետ եւ խորհրդակցություններ է իրականացնում:

Վենտրելը հրաժարվել է բացել փակագծերը թուրք պաշտոնյաների հետ հանդիպումների շուրջ: