Facebook սոցիալական ցանցի հաշիվների գրեթե 9 տոկոսը կեղծ են կամ խախտում են ծառայության կանոնները: Այդ մասին ասվումէ  ընկերության եռամսյակային հաշվետվության մեջ:

Ըստ այդմ, 2012թ. հունիսի վերջի դրությամբ` սոցցանցի ամենամսյա լսարանը կազմել է 955 միլիոն: Նրանցից 4,8 տոկոսը կրկնօրինակ են, այսինքն ստեղծվել են օգտատերերի կողմից, որոնք արդեն գրանցված էին:Ընդ որում, Facebook-ի կանոններով արգելվում է մեկ էջից ավելին ունենալը:

Ցանցը նաեւ նշում է այսպե կոչված «սխալ» հաշիվների երկու տեսակ: Առաջինը` բիզնեսի, կազմակերպության կամ ընտանի կենդանու համար ստեղծված հաշիվներն են (2,4 տոկոս) եւ հաշիվներ, որոնք օգտագորվում են սփամի տարածման համար (1,5 տոկոս):

Ի դեպ, մեկ տարում ցանցի լսարանն աճել է 29 տոկոսով: