Փարիզի Նոժան-սյուր-Մարն արվարձանում նոր տեղադրված երկմետրանոց կնոջ հուշարձանին քանդակված է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կնոջ դեմքը։ Ինտերֆաքսը տեղեկացնում է, որ քանդակի բնորդուհին եղել է երգչուհի եւ մոդել Կարլա Բրունին։
Հուշարձանը նվիրված է 19-րդ դարի իտալուհի էմիգրանտներին, ովքեր աշխատանք գտնելու հույսով եկել են Ֆրանսիա։
Հուշարձանի պաշտոնական բացման արարողությունը նախատեսվում է սեպտեմբերի սկզբին, մինչեւ այդ տեղադռված արձանը քողարկված կլինի բրեզենտով։
Բրունիի դեմքով արձանի գաղափարի հեղինակը Նոժան-սյուր-Մարնի քաղաքապետ Ժակ Մարտենինն է, ով նաեւ Սարկոզիի քաղաքական մերձ դաշնակից է։ Արձանի պատրաստման ողջ ծախսերը հոգացել է Cogedim ընկերությունը, որը վճարել է 82 հազար եվրո։




























