Քոֆի Աննանը հայտարարել է ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնացի պաշտոնից հեռանալու մասին: Այդ մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
Reuters-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը հատուկ բանագնաց էր փետրվարի վերջից:
Սիրիայում իրավիճակի կարգավորումը շարունակում է մնալ միջազգային օրակարգի առանցքային թեմաներից մեկը: Օգոստոսի 3-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում քվեարկություն է կայանալու Սիրիային առնչվող բանաձեւի շուրջ:



























