Ռուսաստանում Pussy Riot պանկ-խմբի ձերբակալված անդամներին աջակցությամբ են հանդես եկել The Who, Pulp եւ Pet Shop Boys խմբերը։ Նրանք ուղերձ են գրել, որում մասնավորապես ասված է , որ աղջիկները բողոքի արտահայտման իրավունք են ունեցել, եւ նրանց նկատմամբ կիրառվող պատիժը անհամեմատելի է, ձերբակալվածների արարքի հետ։ Աջակից երաժիշտները մտահոգություն են հայտնել, որ Pussy Riot-ի անդամներին դատարանի դահլիճում ճաղավանդակի մեջ են պահում եւ երկար ժամանակ կերակուր չեն տալիս, The Guardian-ին հղումով  հայտնում է «Русская служба новостей»-ը։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Քրիստոս Փրկչի տաճարում ելույթ ունենալու համար կալանավորված Նադեժդա Տոլոկոննիկովային, Եկատերինա Սամուցեւիչին եւ Մարինա Ալյոխինային մինչեւ 7 տարվա ազատազրկում է սպառնում։ Նրանց գործը քննվում է «Խուլիգանություն» հոդվածով։

Ավելի վաղ Pussy Riot-ի անդամներին աջակցություն էր հայտնել Սթիվեն Ֆրայը, Սթինգը, Red Hot Chili Peppers-ը Ֆրանց Ֆերդինանդը եւ այլք։