ԱՊՀ անդամ երկրների հետ կապերի գծով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ է դարձել ԱՊՀ-ի գործերով դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը:
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Դաշնային Խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովը նշանակվել է Արկտիկայի եւ Անտարկտիկայի հարցերով միջազգային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ:




























