Բրիտանական  «Sight&Sound» ամսագիրը տասը տարին մեկ անգամ հրապարկում է բոլոր ժամանակների եւ ժողովուրդների կինոգլուխգործոցները:

Կինոյի ոլորտի 846 փորձագետ իրենց վճիռն են կայացրել. առաջին տեղում է Ալֆրեդ Հիչկոկի «Գլխապտույտ» ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Ջեյմս Ստյուրատը եւ Քիմ Նովակը: Երկրորդ տեղում է լեգենդար Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյն» (1941) ֆիլմը: Առաջատարների եռյակը եզրափակում է ճապոնացի ռեժիսոր Յասուձիրո Օձուի «Տոկիոյի պատմություն» (1953) ֆիմլը:

Չորրոդ տեղը զբաղեցնում է Ժան Ռենուարի «Խաղի կաննոններ» ֆիլմը (1939), իսկ հինգերորդ տեղը «Արեւածագը» (1927): Ֆրիդրիխ Մուրնաուի ֆիլմն ստացել է առաջին «Օսկարը»:

Սթենլի Կուբրիկի «2001թվական. տիեզերական ոդիսական» (1968) ֆիլմը վեցերորդ հորիզոնականում է, որին հաջորդում է  Ջոն Ֆորդի «որոնողները» (1956): Ութերորդ տեղում է խորհրդային «Կինոսարքով մարդը» ֆիլմը:

Իններորդ տեղը զբաղեցնում է «Ժաննա դ` Արկի կրքերը» ֆրանսիական ֆիլմը, իսկ տասնյակը եզրափակում է Ֆեդերիկո Ֆելինիի «Ութուկեսը» (1963):