Սիրիայի իշխանությունն ու ընդդիմությունը հակված են բռնության էսկալացիայի, սակայն ՄԱԿ-ը հավատարիմ է մնում հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու դիրքորոշմանը։ Այս մասին ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, օգոստոսի 2-ին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։

«Սիրիայում բռնությունները շարունակվում են։ Բռնություններին վերջ տալու, կողմերի միջեւ հակամարտությունը դադարացնելու եւ դիվանագիտական երկխոսություն սկսելու ջանքերը այդպես էլ իրենց արձագանքը չեն գտնում, սակայն միայն երկխոսությունն է մնացել Սիրայի ժողովրդի համար միակ տարբերակը»,- ասել է Մունը՝ միաժամանակ բաց չթողնելով Ռուսաստանին եւ Չինաստանին կշտամբելու առիթը բաց չթողնելով։ «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մշտական երպառակտված վիճակը ինքնին դիվանագիտության համար արդեն խոչընդոտ է դարձել, եւ բարդացրել է Սիրիայի խնդրով բանակցողի աշխատանքը»-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի Արաբական երկրների լիգայի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաքելությունից հրաժարվելու փաստը։

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժերար Արոն օգոստոսի 2-ին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության հարցը կքննարկվի Անվտանգության խորհրդում օգոստոսի 16-ին։ Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների 30-օրյա առաքելության ժամկետը ավարտվում է օգոստոսի 19-ին, այդ իսկ պատճառով հարցքը կքննարկվի օգոստոսի 16-ին։ «Անհրաժեշտ կլինի նոր բանաձեւ ընդունել»,- հայտնել է Արոն։