Լոս Անջելեսում գողության եւ խարդախության կասկածանքով երեք հայեր են ձերբակալվել, հաղորդում է  «Sacramento Bee»-ին:

Բոլոր երեք ձերբակակվածները` 34-ամյա Գագիկ Վերդյանը (վերեւից ձախը), 27-ամյա Միհրան Հակոբյանը եւ 20-ամյա Կարինե Խաչատրյանը տարվել են Սակրամենտոյի օկրուգի շերիֆի բարձր տեխնոգիաների օգտագործմամբ հանցագործությունների բաժանմունք: Յուրաքանչյուրի համար սահմանվել է 2մլն դոլարի գրավ:

Իրավապահների խոսքով, շերիֆի եւ ՀԴԲ գործակալները ձերբակալվածների մոտ հայտնաբերել են հազարավոր բանկային կրեդիտ քարտերի տվյակներ, անձը հաստատող փաստղթղերի հարյուրավոր կեղծված օրինակներ, տեղեկատվությունը գողանալու համար հատուկ սարքավորումներ:

Տեղեկատվությունը գրանցող սարքերի մեծ մասը տեղադրվել են բենզալցակայաններում վճարման համար նախատեսված սարքերում, եւ երբ վճարում է կատարվել բենզինի համար, քարտի մասին տեղեկատվությունը ֆիքսվել է դրանց միջոցով: