Վարչապետ Հիշամ Քանդիլի գլխավորած նոր կառավարությունն օգոստոսի 2-ին Կահիրեում երդում է տվել նախագահ Մուհամեդ Մուրսիի առաջ:

35 մարդուց բաղկացած կառավարությունում ընդգրկվել են փորձառու մասնագետներ, ինչպես նաեւ «Մահմեդական եղբայրների» մի քանի ակտիվիստներ:

Ֆելդմարշալ Հուսեյն Տանտաուին զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը: Իրենց պաշտոններն են պահպանել եգիպտական ԱԳՆ-ի ղեկավար Մուհամեդ Քամալ Ամրը, ֆինանսների նախարար Մումթազ Սայիդ Աբու ան Նուրը, սոցիալական ապահովության նախարար Նագվա Հալիլը, գիտական հետազոտությունների նախարար Նադիա Զախարին, հնության գործերով նախարար Մուհամեդ Իբրահիմ Ալի Սայիդը: Եգիպտոսի ՆԳՆ-ն ղեկավարել է Ահմեդ Գամալ ադ Դինը, իսկ արդարադատության նախարար է դարձել Ահմեդ Մեքքին, հայտնում է «vesti.ru»-ն:

Ըստ Քանդիլի` գործադիր իշխանությունը չպետք է բաժանվի մահմեդականների եւ ղպտիների, քրիստոնյաների եւ սալաֆիթների, եւ աշխատի համատեղ` առաջադրված խնդիրների իրականացման համար: