ԱՄՆ-ն շարունակում է աջակցել սիրիացի ժողովրդին եւ երկրի իշխանություններից կհասնի ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի նախագծի իրագործմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Նա հայտնել է, որ խոսել է հատուկ պատվիրակի հետ եւ շնորհակալություն հայտնել նրան ջանքերի համար:
Ավելի վաղ Սպիտակ տունը Ռուսաստանին եւ Չինաստանին մեղադրել էր ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերը արգելափակելու համար, ինչը նպաստեց Քոֆի Անանի`ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ պատվիրակի պաշտոնից հեռանալուն: Վաշինգթոնում նաեւ ընդգծել են, որ Բաշար Ասադը շարունակում է կեղեքել սեփական ժողովրդին եւ չի կատարում Անանի նախագիծը:
Այն մասին, որ ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը լքում է իր պաշտոնը, հայտնի է դարձել օգոստոսի 2-ին:
Օգոստոսի 3 -ին ՄԱԿ-ի ԳՎ-ում պետք է տեղի ունենա Սիրիայի հիմնախնդրին վերաբերող բանաձեւի նախագծի վերաբերյալ քվեարկություն:



























