Ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմերը Յուրյան ժամանակաշրջանի այգի կստեղծի, որը կբնակեցնի կլոնավորված դինոզավրներով: 

Նա որոշել է դինոզավրներին վերակենդանացնել ԴՆԹ-ի միջոցով: Նա մտադիր է ներգրավել գիտնականների, որոնք 1990-ականներին կլոնավորել էին Դոլի անունով թշվառ ոչխարին, հայտնում է  The Sunshine Coast Daily-ը:

Ավստրալական The Brisbane Times հրատարակչությունը հերքել է այդ տեղեկատվությունը` այն անվանելով  «միանգամայն անհեթեթ»: Ըստ նրանց` միլիարդատերը նման բան չի պատրաստվում անել, գրում է «utro.ru»-ն:

Փալմերը դեռեւս ոչ մի կերպ չի մեկնաբանել մամուլի հաղորդագրությունը: Սակայն օգոստոսի 3-ին նա մամլո ասուլիս պետք է տա:

Քլայվ Փալմերը մի շարք անհավանական գաղափարների հեղինակ է: Տարվա սկզբին նա հայտարարել էր «Տիտանիկի» ստեղծման մասին: