Ամերիկյան Ինդիանա նահանգի Էվանսվիլլ քաղաքի կենդանաբանական այգում սատկել է աշխարհի ամենատարեց գետաձին: Դոն անունով կենդանին 62 տարեկան էր:
Էգ գետաձին քնեցվել է այգու աշխատակիցների կողմից անդադար շարունակվող հիվանդությունների պատճառով:
Կային նաեւ այս որոշմանը դեմ հանդես եկողներ, ովքեր կարծում էին, որ նման միջոցով այգու ղեկավարությունը ցանկանում է կենդանու ապաքինման համար ծախսվող գումաըի հաշվին խնայողություն անել: Իր հերթին կենդանաբանական այգու տնօրեն Ամոս Մորիսը վստահեցնում է, որ անասնաբույժներն առաջնորդվել են լավագույն մղումներով, հայտնում է «Լուրերի ռուսական ծառայությունը»:




























