Օգոստոսի 1-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր տան մոտից բերման են ենթարկել 30-ամյա Գոռ Խ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա հուլիսի 31-ի գիշերը «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով 6 աղբաման է գողացել Արշակունյաց պողոտայից եւ Շիրակի փողոցից:
Գողոնն առգրավված է, կատարվում է նախաքննություն:


























