Մոսկվայում օգոստոսի 3-ին ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդակցություն տեղի կունենա: Նպատակը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանի օրակարգի հարցերի շուրջ ԱՊՀ երկրների փոխհամաձայնության ապահովումն է:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանը բացվում է սեպտեմբերի 18-ին: Նստաշրջանի նախագահ է ընտրվել Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը, որը նախապես հայտնել է գլխավոր թեման`միջազգային հկամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելը:
Գլխավոր վեհաժողովը, որը հիմնադրվել է 1945թ. ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան, Կազմակերպության գլխավոր խորհրդակցական, քաղաքական եւ ներկայացուցչական մարմինն է` բաղկացած 193 անդամներից: Այն միջազգային հիմնախնդիրների բազմակողմ քննարկման համաժողով է:



























