Ադրբեջանական բանակը եւս մեկ զինվոր է կորցրել: Ինչպես տեղեկացնում է «ԱՊԱ»-ն, դեպքը տեղի է ունեցել ԱՀ ՊՆ Նախիջեւանում տեղակայված N զորամասում: Ազգային բանկի զինվորը` 19-ամյա Իսմայիլ Ռաֆիգօղլու Իբաեւը ինքնասպան է եղել` ծառայոողական զենքից գլխին կրակելով: 

ՊՆ մամուլի ծառայությունից հաստատել են փաստը, կատարվում է քննություն, գրում է «ԱՊԱ»-ն: Իսմայիլ Իբաեւը զորակոչվել էր Ջաբրայիլի շրջանից:

Նշենք, վերջին ժամանակներս ադրբեջանական բանակում հաճախացել են ինքնասպանության դեպքերը: Հանրության վրդովմունքը չհարուցելու համար բանակի համանատարությունը որոշ ինքնասպանություններ վերագրում է հակառակորդին եւ «շփման գծի միջադեպերին», ինչպես նաեւ «դժբախտ պատահարներին» եւ «ականի վրա պայթելուն»: