Ջորջիա նահանգի բնակչուհին ակամայից դանակ կուլ տվողի է վերածվել` որոշելով ընկերներին ցույց տալ, որ իր մոտ բացակայում է փսխման ռեֆլեքսը: Նա դա ցույց է տվել կարագի 15 սանտիմետրանոց դանակի օգնությամբ:

Ցուցադրության ընթացքում 30-ամյա կինը սկսել է ծիծաղել եւ կուլ է տվել դանակը:

Չհաջողված հնարքի արդյունքում կինը տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները ռենտգեն հետազոտությամբ պարզել են, որ կնոջ կերակրափողը եւ ստամոքսը չեն վնասվել: Գաստրոսկոպիայի միջոցով հաջողվել է դանակը հանել օրգանիզմից, գրում է LifeNews-ը:

Տուժածի ամուսինը խոստովանել է, որ 4 տարի առաջ կինը դարձյալ նման միջադեպի էր բախվել` կուլ տալով սեղանի սպասքի պարագա, ինչից հետո վիրահատվել էր: