Պենի մականունով սպանիել ցեղատեսակի շունը «հայտնաբերել է» իր 43-ամյա տիրուհու` Շերոն Ռոուլինսոնի  կրծքագեղձի քաղցկեղը:

Կնոջ խոսքերով, շունն անընդհատ ցանկանում էր իր կրծքի վրա ինչ որ բան ցույց տալ, անընդմեջ հոտոտում եւ շոշափում էր այն մասը, որտեղ հետագայում հայտնաբերվել է չարորակ ուռուցքը: «Մի անգամ գիշերը Պենին թռավ ինձ վրա եւ ես սուր ցավ զգացի, կարծես հազարով մեղուներ կծեցին ինձ: Հաջորդ օրը նույն հատվածում հայտնաբերվել է ոչ մեծ ուռուցք, որին ես մեծ նշանակություն չէի տվել»,- նշել է Շերոնը:

Որոշ ժամանակ անց կինը այնուամենայնիվ դիմել է հիվանդանոց: Չարորակ ուռուցքը հայտնաբերվել է այն հատվածում, որի վրա ուշադրություն էր հրավիրում Պենին: Կինը քիմիաթերապիայի կուրս է անցել, որից հետո վիրահատվել է: Վիրահատությունից հետ շունը, որին Ռոուլինսոնը համարում է իր պահապան հրեշտակը, այլեւս չի հոտոտում եւ անհանգստացնում տիրուհուն:

Հոտի միջոցով ուռուցքը հայտանաբերելու շների կարողությունը հաստատվել է դեռեւս 1989 թ-ին: Իսկ անցյալ տարի գերմանացի գիտանականները մի շարք փորձարկումներ են իրականացրել , որոնք ապացուցել են, որ շները կարող են հայտնաբերել 71 տոկոս հիվանդների թոքերի ուռուցքը: