Օգոստոսի 1-ին, ժամը  21.30-ին, 23-ամյա Դավիթ Ղ.-ն Երեւանի Հալաբյան եւ Էստոնական փողոցների խաչմերուկում մոտեցել է ոստիկանության ծառայողներին եւ հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  նույն օրը, ժամը 21.40-ին, Հալաբյան եւ Էստոնական փողոցների խաչմերուկից, Դավիթ Ղ.-ին ծեծի ենթարկելու կասկածանքով, բերման են ենթարկվել 54-ամյա Արսեն Ն.-ն եւ 19-ամյա Էրիկ Մ.-ն:

Պարզվել է, որ  Հ. Թումանյանի անվան այգում, վիճաբանության ժամանակ, նրանք ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել Դավիթ Ղ.-ին եւ պատճառել վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: