Օգոստոսի 2-ին, ժամը 20.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 4 շենքի բակում վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա   եւ դիմել փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: