Հուլիսի 31-ին Չարենցավանի  Ալափարս գյուղի գյուղի գյուղապետը ոստիկանություն հաղորդում էր տվել, որ համագյուղացի Սամվել Գալստյանը տանից դուրս է եկել եւ չի վերադարձել;

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ 24-ամյա Սամվել Գալստյանի դին գտել են դաշտում, կիսակառույց շինության մեջ, կախված վիճակում:

Պարզվել է, որ նա երեկ` օգոստոսի 2-ին նշված կիսակառույցի առաստաղից պոլիէթիլենային պարանով կախվել է:

Երիտասարդի ինքնասպանության պատճառները դեռ հայտնի չեն: