Վերջին տվյալներով Ֆիլիպիններում մոլեգնող «Սաոլա» թայֆունի պատճառով զոհվել են 37 մարդ: Նախկինում խոսվում էր 23 զոհի մասին:

Փոթորիկը եւ ուժեղ անձրեւները չեն դադարում Ֆիլիպինների հյուսիսային եւ կենտրոնական շրջաններում:

Ինչպես հայտնում են տեղական իշխանությունները, զոհվածների թիվը կարող է գնալով մեծանալ այն վայրերում, որտեղ տեղի են ունեցել ջրհեղեղները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ինչպես նախկինում հայտնել է NEWS.am-ը, «Սաոլա» թայֆունը օգոստոսի երկուսին կաթվածահար է արել Թայվանը, իսկ այսօր մեկ այլ արեւադարձային` «Դամրի» թայֆունի հետ հասել է Չինաստան: