Սիոնիզմը հանդիսանում է «Ժամանակակից պատմության չարիք», այսպես է կարծում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժդը: Թեհրանում իսլամական երկրների դիվանագետների հետ հանդիպման ժամանակ նա հատկապես նշել է, որ «սիոնիզմը Իսրայելում համարվում է  համաշխարհային հեգեմոնիայի միասնության առանցքը»:

Նրա խոսքով Իսրայելում «սիոնիստները դիմում են ստի եւ կեղծ խոստումների», որպեսզի իրենց կողմը  գրավեն ամբողջ աշխարհի  իրենց համակիրներին եւ հեգեմոնիա հաստատեն այլ ազգերի վրա, հայտնում է «Կուրսորը»`  վկայակոչելով Fars-ին:

«Սիոնիզմը մարդկության ժամանակակից չարիքն է: Երբ մենք հանդիպում ենք եվրոպական քաղաքական գործիչների հետ, նրանք կոչ են անում ամեն ինչի շուրջ խոսել բացահայտ, սակայն  իրենք խուսափում են խոսել սիոնիստական ռեժիմի մասին, ինչը ապացուցում է, որ Իսրայելը հեգեմոն գերտերությունների միասնության  առանցքն է հանդիսանում»,- ասել է Մահմուդ Ահմադինեժադը:

Իսրայելը, ինչպես եւ բազմաթիվ այլ եվրոպական երկրներ, համարում են, որ Իրանը «Չարիքի առանցքի» գլուխն է: Հատուկ անհագստության պատճառ է շարունակում հանդիսանալ իրանական միջուկային ծրագրերը: Իսրայելը պատրաստ  է ամեն գնով  կանգնեցնել այդ ծրագրեը, այդ թվում պատրաստ է ուժ կիրառել: