Ճապոնիայում կրկին մահվան են դատապարտվել հանցագործներ. օգոստոսի 3-ին իրականացվել մոլոգարի եւ գող-մարդասպանի մահապատիժները: 

Այս տարվա ընթացքում մահվան են դատապարտվել 5 հանցագործ, մինչ այդ երկրում 20 ամիսների ընթացքում մահապատիժ չի իրականացվել: Մահապատժի դեպքում դատապարտյալների   դատավճիռների իրականացման կամ չիրականացման հարցը կախված է Ճապոնիայի կառավարության որոշումից:

Այսօր մահապատժի ենթարկված  հանցագործներից մեկը 40-ամյա  մի տղամարդ է, ով 2002 թ-ին առեւանգել եւ բռնաբարել է 19-ամյա մի ուսանողուհու, ում վերջում կենդանի այրել է: Երկրորդ հանցագործը 31-ամյա գող է, ով 2007 թ-ին հանուն փողի սպանել է իր երկու բարեկամներին, հայտնում է NEWSru.com-ը`վկայակոչելով Japan Today-ը:

Ճապոնիան եւ ԱՄՆ-ն միակ զարգացած պետություններն են, որոնք կիրառում են մահապատիժ: Երկարաժամկետ դադարից հետո հակասական պատժամիջոցին  վերադարձը Ճապոնիայի Արդարադատության նախարարության նախկին ղեկավար Տոսիո Օգավան բացատրել է հանրության կարծիքով.«Ազգաբնակչությունը կողմ է մահապատժին եւ ես պետք է կատարեմ իմ պարտքը»:

Այժմ Ճապոնիայի բանտերում գտնվում են մահվան դատապարտված մոտ  130 մարդ: Միեւնույն ժամանակ մահապատժի իրականացման դատապարտվածը կարող է սպասել տարիներով , իսկ կատարման մասին լուրը իմանալ մահապատժի օրը`առավոտյան: