Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի տեխզննման կտրոնը փոխարինվում է ախտորոշիչ քարտով: Նոր օրենքը չեղյալ է համարում միջազգային ՏՄ վկայական ստանալու անհրաժեշտությունը:
«Տեխզննում իրականացնող հավատարմագրված դիլերներին հնարավորություն է տրվում տեխզննում անցկացնել ըստ մեքենաների մակնիշների»,- նշել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պետդումայի` հունիսին ընդունած նոր օրենքով ախտորոշիչ քարտը կհամարվի այն փաստաթուղթը, որը կներկայացվի ԱՊՊԱ համաձայնագրի կնքման ժամանակ` տեխզննման կտրոնի փոխարեն:
Ախտորոշիչ քարտում կնշվի մեքենայի անձնական համարը, այլ ոչ` գրանցմանը: Այս դեպքում սեփականատիրոջ փոփոխման դեպքում պարզապես հնրավոր կլինի քարտը փոխանցել նոր տիրոջը: Ախտորոշիչ քարտը կլինի երկու օրինակով` նամակի եւ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով: Քարտի Էլեկտրոնային պատճենը կփոխանցվի տեխզննման համընդհանուր տեղեկատվական համակարգ եւ այնտեղ կպահպանվի ավելի քան 5 տարիների ընթացքում:
Ավելի վաղ տրված տեխզննման կտրոնները կգործեն մինչ 2015 թ-ի օգոստոսի 1-ը:




























