Գիտնականները պարզել են, որ բետա-ամիլոիդը` սպիտակուցային մասնիկ, որը Ալցհեյմերի հիվանդության ընթացքում ուղեղի բջիջների մահացման մեղավորն է, ի վիճակի է պայքարել կրծողների ցրված սկլեռոզի ախտանիշների դեմ:

Ցրված սկլեռոզն առաջանում է այն ժամանակ, երբ դիմադրողականության համակարգը սխալմամբ ճնշում է միելինային թաղանթներին, որոնք ապահովում են նյարդային հնուսվածքների էլեկտրամեկուսացումը: Առանց դրանց նյարդային ազդակներն սկսում են տատանվել, ինչն էլ հանգեցնում է ֆիզիկական եւ ճանաչողական խնդիրների, հայտնում է rbc-ն` վկայակոչելով New Scientist-ին:

Քալիֆորնիայի Սթենդֆորդի համալսարանի պրոֆեսոր Լոուրենս Շթեյնմանի գլխավորած գիտնականների խումբը ենթադրում էր, որ բետա-ամիլոիդը խորացնում է վնասվածքները, թունավոր է նեյրոնների համար եւ ձեւավորվում է այնտեղ, որտեղ միելինային թաղանթը քայքայված է: Սակայն երբ Ժակլին Գրանտը բետա-ամիլոիդը ներարկեց մկների մարմնում, որոնց դիմադրողականության համակարգը ճնշում էր միելինային թաղանթները, գիտնականները տեսան, որ դրանց հաջողվեց դանդաղեցնել կաթվածահարությունը, անգամ հետզարգացման տանել: Գիտնականներին սկզբում թվացել է` սխալվել են, բայց փորձի կրկնությունը նույն արդյունքին է հանգեցրել: