Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին արգելված է Սենայի լողափերին արեւայրուք ստանալ անպարկեշտ տեսքով: Արգելքի խախտման դեպքում նրանք կարող են արժանանալ խոշոր տուգանքի եւ անգամ բանտ նստել: Այս մասին հայտնում է Փարիզի ոստիկանական կայքը:
Ամռան ամիսներին Փարիզի իշխանությունները նախապատրաստում են Սենայի լողափերը , որոնք մեծ հաջողություն ունեն մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի շրջանակներում:
Փարիզյան լողափերի դրես-կոդը խախտողներին սպառնում է 2 տարվա ազատազրկում, եթե նրանք կասկածվեն սեռական ոտնձգությունների մեջ: Մեկ տարվա ազատազրկում է սպառնում նրանց, ովքեր լողափին կհայտնվեն այնպիսի լողազգեստով , որը չի թաքցնում մարմնի ինտիմ հատվածները: Անընդունելի է նաև լողազգեստներով մուտքը քաղաքային զբոսայգիներ, իսկ հագուստը պետք է վայելուչ լինել ու համապատասխանել բարոյական եւ հանրային չափորոշիչներին, գրում է «Սվալի.ru»-ն:
Անպարկեշտ տեսքի համար նվազագույն տուգանքը կազմում է 38 եվրո, առավելագույն պատիժը` 3,75 հազար եվրոյի չափով տուգանքը եւ երկու տարի ազատազրկումը, եթե ինչ որ մեկը կասկածվի սեռական ոտնձգությունների մեջ:




























