Իրանը ժամանակավորապես դադարեցնում է Ադրբեջանի եւ Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի գործունեությունը: Առանց վիզայի ռեժիմը կդադարի գործել օգոստոսի 5-ից 31-ը: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»-ը:

Առանց վիզայի ռեժիմի դադարեցումը կապված է Իրանում «Չմիանալու շարժման» անդամ  երկրների ղեկավարների մասնակցությամբ 16-րդ համագումարի անցկացման հետ, որի ընթացքում անհրաժեշտ կլինի  անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկել:

Վրաստանի Արտաքին գործերի նախարարության  տվյալներով, առանց վիզայի ռեժիմը ժամանակավորապես  կդադարեցվի Վրաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ունեն  սովորական անձնագրեր կամ ցանկանում են հանգստանալ Իրանում: Իրան մեկնելու համար Վրաստանի քաղաքացիները պետք է դիմեն Վրաստանում Իրանի դեսպանատուն: Սեպտեմբերի 1-ից նորից ուժի մեջ կմտնի վրաց-իրանական առանց վիզային ռեժիմի համաձայնությունը` ազգային անձնագրեր ունեցողների համար: Իրանը նման որոշում է կայացրել նաեւ Ադրբեջանի համար: