Գավառում 5-րդ օգոստոսի 1-ին, հարկից իրեն ցած է նետել 29-ամյա մի երիտասաարդ եւ ողջ է մնացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Գավառի» հիվանդանոցից:

Գավառի հիվանդանոցի ռեանիմատոլոգ Աբրահամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երիտասարդը ստացել էր ծանր գանգուղեղային փակ վնասվածք, անգիտակից վիճակում: Հիվանդանոցում նա համապատասխան ինտենսիվ թերապիա է ստացել, այնուհետեւ տեղափոխել են Երեւան` Հանրապետական հիվանդանոց`

համակարգչային տոնոգրաֆիայի անցնելու նպատակով: Բժիշկը նշեց, որ սա եզակի դեպք է, երբ այդպիսի բարձրությունից ընկնում են եւ ողջ են մնում:, իսկ մնացածը հետագա ապաքինման հարց է:

Ըստ տեղեկությունների` տղան հոգեկան խնդիրներ է ունեցել ու հաճախ է ցնցումների մեջ ընկել, ասում են` այդ քայլին դիմելիս նման ցնցման մեջ է եղել: Երիտասարդը ամուսնացած է, ունի կին եւ երեխաներ: