Երուսաղեմում օգոստոսի 2-ին գեյ-շքերթ է տեղի ունեցել: Շքերթը 10-րդն էր եւ, հավանաբար, պատմության մեջ առաջին անգամ տեղի էր ունենում  առանց լուրջ միջադեպերի եւ նույնասեռականների վրա հարձակումների, հայտնում է  MIGNews-ը:

Շքերթի մասնակիցներն առանց միջադեպերի հասել են այգի, որտեղ տեղի է ունեցել Թել Ավիվում ԼԳՊՏ կենտրոն «Բար Նոարի» վրա հարձակման հետեւանքով զոհերի հիշատակին նվիրված հավաք:

Ինչպես հայտնում է  NEWSru.co.il-ը, սեռական փոքրամասնությունների ակցիային զուգահեռ, Մեա Շաարիմ թաղամասում տեղի է ունեցել  «վշտի զանգվածային աղոթք»` ի նշան երթի դեմ բողոքի: Բացի դրանից` տեղի բնակիչներն ավանդույթի համաձայն հրապարակ են հանել էշերի, որոնց վրա ամրացրել են շքերթի մասնակիցների հասցեին վիրավորական արտահայտություններով պաստառներ: