Ռուսաստանի պետդումայի ՌԼԴԿ-ի պատգամավոր, բնական ռեսուրսների, շրջակա միջավայրի և բնապահմանության  հանձնաժողովի  փոխնախագահ Մաքսիմ Շինգարկինը ծեծել է «Շերեմետեւո» օդանավակայանի հսկիչներին` հրաժարվելով անցնել մինչթռիչքային զննում:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 30-ի առավոտյան: Պատգամավորը կնոջ եւ երկու երեխաների հետ  պետք է թռչեր Ստամբուլ: Life News-ի տնօրինության տակ է հայտնվել տեսախցիկների ձայնագրությունը, որոնցում պարզ երեւում է, թե ինչպես է պատգամավորը հրաժարվում  զննում անցնել` նախ ծնկով հարվածելով հսկիչի աճուկին, ապա անվտանգության ծառայության ավագ աշխատակցին: Շինգարկինին ձերբակալել չի հաջողվել, քանի որ նա ունի դիվանագիտական անձեռնմխելիություն:

«Ես բացատրել եմ անվտանգության աշխատակցին, որ գոյություն չունի այնպիսի օրենք, ըստ որի  քաղաքացին պետք է զննման ենթարկվի օդանավակայան մտնելուց առաջ: ես ցանկանում էի բացատրել, սակայն  հակասություն առաջացավ»,_պատմել է Շինգարկին:

«Շերեմետեւոյի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ օդանավակայանի մուտքի մոտ զննումը պարտադիր է անգամ տրանսպորտային ցանցի աշխատակիցնեի համար: