Թուրքիայի ազգայնական «Իդեալիստների օջախներ»-ի (Ülkü ocakları) Ռիզեյի մասնաճյուղը արագ սննդի կետի դիմաց բողոք-կարգախոս է կախել, որը սոցցանցերում քննարկումների թեմա է դարձել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ռիզեյում Ülkü ocakları-ի անդամները արագ սննդի կետի վրա կախել են բողոք-պաստառ, որի վրա գրված է. «Ռամադանին օռուչ (պաս) չես պահո՞ւմ։ Դժոխքի կրակները քեզ են կանչում»։ Նշվում է, որ արագ սննդի լոգոյի կարգախոսն է. «Կրակը քեզ կանչում `»։
Սոցցանցերում ազգայնականների բողոք-կարգախոսը մեծ բողոքի ալիք է բարձրացրել։ Մասնավորապես նշվում է, որ ազգայնականներիկ կարգախոսը Թուրքիայի քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի հատկանիշներով հանցանք է համարվում։




























