Բրիտանացի հնգամյա Ջոզեֆ Հյուզը տառապում է հազվադեպ սննդային հիվանդությամբ` նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին նա գերադասում է ուտել էլեկտրական լարեր:
Daily Mail-ի տվյալներով, մի անգամ մայրը սենյակ մտնելով` զարմանքով տեսել է, թե ինչպես իր որդին ախորժակով ուտում հեռախոսի վերալիցքավորման մարտկոցի լարերը:
Երբ ծնողները երեխային տարել են բժշկի մոտ, նրա մոտ հայտնաբերել են Pic-ի սինդրոմ կոչվող հազվադեպ հիվանդությունը: Այս սինդրոմով տառապող հիվանդները նախընտրում են ուտել աղյուս եւ փայտ:
Դեռեւս բուժումը ցանկալի արդյունքներ չի տալիս, քանի որ բոլոր դեղամիջոցները, որոնք սպանում են ոչ օրգանական ինչ որ բան ուտելու ցանկությունը, թույլատրվում է օգտագործել 10 տարեկանից բարձր անձանց:
Լարերով սնվելու իր սովորությունից երեխան չի հրաժարվել անգամ այն դեպքում, երբ ուժեղ հոսանքահարվել էր, գրում է «ֆեդերալպրես World News»-ը:
Սա միակ հայտնի դեպքը չէ, երբ մարդը սնվում է ոչ օրգանական նյութերով: 80-ամյա սերբիացի Բրանկո Ցրնոգորացը 20 տարիների ընթացքում սնվել է ուտելու համար ոչ պիտանի իրերով`լամպերով, ափսեներով, խոհանոցային պարագաներով:
Ամերիկյան Ինդիանա նահանգում է բնակվում 3-ամյա Նատալի Հեյխերստը, ով սովորական թխվածքաբլիթների փոխարեն նախընտրում է աղյուս եւ փայտ ուտել:
Հնդկաստանում վիրահատության ժամանակ մահացել է 28 տարեկան մի տղամարդ, որ նախընտրում էր սնվել պտուտակներով եւ կոպեկներով:




























