Պյատիգորսկի մոլագար Վլադիմիր Ամբարձումովի գործի հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ եկել: Պարզվում է, քննիչները աչքաթող են արել հանցագործին այն ժամանակ, երբ վերջինս բռնաբարել էր իր առաջին զոհին` 18-ամյա Անաստասիա Կարպուշենկովային:
Պյատիգորսկի 18-ամյա բնակչուհի Անաստասիա Կարպուշենկովային Վլադիմիր Ամբարձումովը բռնաբարել էր դեռևս հուլիսի 3-ին: Սակայն այս գործի առնչությամբ քրեական գործ հարուցվել է միայն մեկ ամիս անց:
Ինչպես պատմել է տուժող Անաստասիա Կարպուշենկովան, հուլիսի 3-ին նա հյուր է գնացել Ռոման անունով իր ծանոթին, ով հանդիսանում է կրկնահանցագործի բարեկամը: Ուրախության ամենաթեժ պահին 40-ամյա Վլադիմիր Ամբարձումովը հարձակվել է աղջկա վրա և բռնաբարել նրան: Վլադիմիրը 2 անգամ ձեռքով հարվածել է նրա երեսին, իսկ հետո խլացրել է ինչ-որ իրով: Այնուհետեւ նա բռնաբարել է անգիտակից վիճակում գտնվող աղջկան:
Դուրս պրծնելով մոլագարի ձեռքերից` Անաստասիան վազել է դուրս, անցնելով մի քանի մետր` ընկել է գետնին եւ խնդրել շտապ օգնություն կանչել: Բժիշկները աղջկա մոտ ուղեղի ցնցում են գրանցել: Դուրս գալով հիվանդանոցից, աղջիկը դիմել է Պյատիգորսկի շրջանային հետաքննչական բաժին եւ հուլիսի 7-ին հայտարարություն է գրել: Սակայն արդարադատության ավագ լեյտենանտ Դենիս Չերնիշեւը չի հավատացել աղջկան: Քննչիը եկել է այն եզրահանգման, որ գործ հարուցելու համար բավականաչափ հիմքեր չկան, քանի որ աղջկա մարմնի վրա բացակայում էին մարմնական վնասվածքների հետքեր:
Միեւնույն ժամանակ Չերնիշեւը գտել է կասկածյալին եւ հարցաքննել է նրան: Սակայն Ամբարձումովը ժխտել է իր մեղքը եւ նրան ազատ են արձակել: Արդյունքում հանցագործ Վլադիմիր Ամբարձումովը մնացել է ազատության մեջ եւ հուլիսի 23-ին խաղահրապարակից տարել է Աննա Պրոկոպենկոյին: Աղջկան բռնաբարված եւ սպանված էին գտել Մաշուկ լեռան ստորոտի անտառում:
Ուշագրավ է, առաջին բռաբարության դեպքը հետաքննող քննիչները հավատացել են երեք անգամ դատված կրկնահանցագործին, այլ ոչ թե 18-ը նոր բոլորած աղջկան, նկատում է NEWSru.com-ը:




























