Լոխ-Նեսսի հրեշի «լավագույն» լուսանկարն արել է 60-ամյա Ջորջ Էդվարդսը: Հրեշին նկարելու համար Նեսսիում բնակվող որսորդը շաբաթական 60 ժամ է վատնել վերջին 26 տարում: Լուսանկարի հեղինակը կարծում է, որ նման հրեշնռր լճում մի քանիսն են:

Էդվարդսի արած լուսանկարում տարօրինակ սապատ է երեւում, որը դուրս է ցցված ջրից: Փորձագետները կարծում են, որ լուսանկարում շարժվող օբյեկտ է: Լուսանկարն արդեն ուսումնասիրել են ամերիկյան ռազմական փորձագետները եւ այն իրական ճանաչել, հաղորդում է NEWSru.com-ը:

Ուշագրավ է, որ ժամանակակից տեխնիկան արդեն մեկ անգամ արձանագրել էր Լոխ-Նեսսի հրշեին: Ապրիլին կապիտան Մարտին Ատկինսոնը պատմել էր, որ իր նավի էխոլոտը խորության տակ օձաձեւ արարած է արձանագրել` մեկուկես մետր երկարությամբ: Նրա լուսանկարը մրցանակի էր արժանացել որպես «Նեսսիի» լավագույն ժամանակակից  դիտարկում»: