Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը դուրս է մնացել տեխնոլոգիական ոլորտում 10 ամենահարուստ մարդկանց տասնյակից: Bloomberg-ի տվյալներով, Ցուկերբերգի ունեցվածքը հավասարվել է 10,2 միլիարդ դոլարի, երբ Facebook-ի բաժնետոմսերը, երբ օգոստոսի 2-ին բաժնետոմսերը կորցրել են 4 տոկոս եւ նվազել 20 դոլարից: Վաճառքների վերջում արժեթղթերը կրկին անցել են 20 դոլարի սահմանը:

Այժմ ցանկի 10-րդ տեղը զբաղեցնում է Ջեյմս Գուդնայթը` SAS ընկերության հիմնադիրը, որը զբաղվում է տեխնոլոգիական ծրագրային ապահովմամբ եւ հավելվածներով:

Առաջին տեղը զբաղեցնում է Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը, ում ունեցվածքը գնահատվում է 61,6 միլիարդ դոլար:

Մայիսի 18-ի IPO-ից հետո Facebook-ի կապիտալիզացիան ընկել է 47 տոկոսով: