Աբխազիայում փորձեր են կատարվում իրավաբանորեն ձեւակերպել աբխազների ավանդական հավատամքը։ Այս կապակցությամբ ստեղծվել է «Քրմերի խորհուրդ» կրոնական կազմակերպությունը, որի հիմնադիրները նպատակ ունեն դիմել Արդարադատության նախարարություն կազմակերպությունը գրանցելու համար։
Դըդրըպշ սրբավայրի (Գուդաուտիի շրջան) գլխավոր քրմապետ է ընտրվել Զաուրա Չիչբան, սակայն կրոնական կազմակերպության ղեկավարումը ստանձնել է հասարակական գործիչ Խաջարտա Խվարցկիան։
Աբխազները հնուց ի վեր հավատում են,որ իրենց երկիրը պահպանում են 7 սրբավայր-անըխները, որանց ամբողջականությունը կոչվում է Բըժնըխա։
Այսօր Աբխազիայի բնակչության 60 տոկոսը ուղղափառ քրիստոնյա է, 16 տոկոսը մահմեդական, կան հուդայականներ, կաթոլիկներ եւ բողոքականներ։ Համաձայն ՌԴ գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի հետազոտումների, ըստ էության, գրեթե բոլոր աբխազներն իրականում դավանում են իրենց ազգային հավատալիքները, նույնիսկ եթե իրենց համարում են քրիստոնյա կամ մահմեդական։




























