Հայաստանում օգոստոսի 4-5-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Իսկ օգոստոսի 6-8-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

Քամին հարավ-արեւմտյան շրջաններում կլինի  3-8 մ/վրկ արագությամ, ամպրոպի ժամանակ` սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 6-8-ը օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով:

Երեւանում ոգոստոսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ օգոստոսի 6-8-ի գիշերը եւ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: