Արքայազն Ուիլյամի կինը, Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը գլխավորում է ամենանրբաճաշակ հայտնի անձանց ցուցակը, ըստ «Vanity Fair» ամսագրի:

30-ամյա դքսուհին հաճախ է հայտնվում ամենալավ հագնված հայտնի անձանց ցուցակում, նրա հիանալի ճաշակը վերջերս նկատել էր նաեւ «People» ամսագիրը: Քեյթը չնայած անթերի հագուկապին, չի խորշում նույն հագուստը մի քանի անգամ կրելուց եւ անգամ ոչ թե հայտնի նորաձեւությունների տների զգեստով, այլ սովորական` 55  դոլար արժողությամբ հագուստով երեւալուց:

Երկրորդ տեղում է ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը: Նորձեւության քննադատները նրան դրվատում են լավ ճաշալի, պարզ ասած` «ձանձրացնող դասականի» համար:

Երրորդ տեղում է ֆրանսիացի դերասանուհի եւ մանեքենուհի Լեա Սեյդուն, ով գովազդում է «Prada»-ի օծանելիներից մեկը: Նրան հաջորդում են չինացի Ֆան Բինբինը եւ գերամանացի դերասանուհի Դիանա Կրյուգերը:

Ռուսաստանցի մանեքենուհի Ուլյանա Սերգիենկոն` միլիարդատեր Դանիել Խաչատուրովի կինը, վեցերորդ տեղում է: Վարկանիշային ցուցակում է նաեւ անգլիացի դիզայներ Ստելա Մաքարտնին` Փոլ Մաքարտնիի դուստրը:

Ամենաճաշակով տղամարդ է համարվել նյույորքցի 81-ամյա լուսանկարիչ Բիլ Քանինհեմը, ով աշխատում է «New York Times»-ում: