Պաշտոնական Թեհրանի եւ Դամասկոսի դիրքերը համընկնում են: Այդ մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Էմիր Աբդուլլահիանը:
Նա նկատել է, որ Իրանն աջակցում է սիրիացի ժողովրդին եւ Բաշար Ասադի բարեփոխումները. «Իրանը դատապարտում է արտերկրից սիրիական հակամարտության լուծման փորձերը: Մենք դատապարտում ենք արեւմտյան պետությունների մտադրությունը` ռազմական միջամտություն իրականացնել Սիրիայում եւ աջակցել ահաբեկիչներին: Իրանը զարմացած է Սիրիայում «Ալ-Քաիդայի» ակտիվությունից: Արեւմտյան պետությունները զենք են ուղարկում Սիրիա, որը հայտնվում է ահաբեկիչների ձեռքում»:
Խոսելով Իրանի վրա Իսրայելի հնարավոր հարձակման մասին, Աբդուլլահիանը հայտարարել է, թե Հարձակումն Իրանի վրա թանկ կնստի Իսրայելին:




























