Ճապոնիայում օգոստոսի 2-ին հանդիսավորապես ներկայացել է նոր սերնդի «Mazda 6»-ը:

Փոքր ինչ վաղ «Mazda» ընկերությունը հրապարկել էր նոր սերնդի «Mazda 6»-ի լուսանկարները: Մեքենայի համաշխարհային շնորհանդեսը տեղի կունենա Մոսկովյան միջազգային ավտոսրահի շրջանակում:

Դիզայնում հիմնական տարբերվող գիծը ռադիատորի նոր ճաղն է, որն առաջին անգամ կիրառվել է СХ-5-ի դեպքում:  Ընդհանուր առմամբ մեքենայի ոճը պահպանել է «Mazda»-ի դիզայներական կոնցեպցիան: Նորույթի հիմնական գույնը կարմիրն է` Soul Red-ը: