Սիրիայում ՄԱԿ-ի միջազգային դիտորդական առաքելությունը հաստատել է, որ ընդդիմությունը երկրում ռազմական գործողություններ է հրահրում։ Այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրառում է կատարել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գեննադի Գատիլովը։ «ՄԱԿ-ի դիտորդները հաստատել են, որ Սիրայի ընդդիմությունը ոչ միայն ծանր տեխնիկա է կիրառում, այլեւ ռազմական գործողություններ է հրահրում, ինչր խորացնում է հակամարտությունը»,- գրել է Գատիլովը։

Նշենք, որ ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Բաբաքար Գայեն Սիրիայում օրերս հայտարարել էր, որ երկրում շարունակվող բռնությունները՝ հակամարտության երկու կողմերի ձեռքի գործն են։

«Ես շատ անհանգստացած եմ բռնությամբ, որը շարունակվում է։Մենք պետք է հասկանանք, որ բռնությունը երկու կողմերի ձեռքի գործն է»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի դիտորդական առաքելության մանդատի ժամկետն ավարտվում է օգոստոսի 19-ին։ Անվտանգության խորհուրդը նախատեսում է այս հարցը քննարկել օգոստոսի 16-ին։