Ինքնասպան է եղել նկարիչ եւ մոդելավորող Գարիկ Ասան (Օլեգ Կոլոմիյչուկ)` 1980 թվականների խորհրդային ավանգարդ նորաձեւության լիդերներից մեկը:
«The Art Newspaper Russia»-ի հաղորդմամբ, Գարիկ Ասան Մոսկվայի եւ Պետերբուրգի ոչ պաշտոնական գեղարվեստական կյանքի ամենանշանավոր դեմքն էր, այդ ժամանակների երաժիշտների «նորաձեւ» կերպարների հեղինակը: Նա, օրինակ, հագուստ է ընտրել Ժաննա Ագուզարովայի ելույթների համար:
Նրա շնորհիվ է ձեւավորվել «մահացած հետախույզ» (dead spy) ոճը:




























