Գիտնականները ուսումնասիրել են փղերի կողմից միմյանց հետ շփվելու համար  ձայների արձակման մեխանիզմը: Պարզվել է, որ այդ մեխանիզմը շատ նման է մարդկայինին:

Հայտնի է, որ փղերը շատ շփվող կենդանիներ են` բավականի բարձր ինտելեկտով: Նրանք ոչ միայն սուլոցներ են արձակում, այլեւ շփվում են ցածր ինֆրաձայների միջոցով ` 20 հերցից պակաս դիապազոնով, որը սովորաբար մարդը չի կարող որսալ:

Վիեննայի համալասրանից Քրիստիան Հերբստը գերմանացի, ավստրաիացի եւ ամերիկացի գործընկերների հետ  օգտագործել են մահացած փղի կոկորդը` լաբորատոր պայամաններում ինֆրաձայն ստանլու համար: Արդյունքները հրապարկվել են  «Science» ամսագրում: Պարզվել է, որ փղերը ձայներ են արձակում նույն կերպ, ինչ մարդիկ` օգտագործելով կոկորդն ու ձայնային ազդանշաների հանգույցները: