YouTube-ը նլրագրողական հետաքննություններին նվիրված հատուկ ալիք է բացել, որը կոչվում է The I Files։ Նոր ալիքը «օնլայն խումբ է» լրագրողական հետաքննությունների թեմայով, եւ պարունակում է հենց այդ բովանդակությամբ ռեպորտաժներ։
Նոր ծրագրի ֆինանսավորումը կատարում է Knight Foundation-ը իսկ համակարգողը Լրագրողական հետաքննությունների կենտրոնն է։ Նորաստեղծ The I Files էջում ռեպորտաժներ են հրապարակում The New York Times-ը, BBC-ն, ABC News-ը եւ Al Jazeera-ն։
The I Files-ում հնարավոր է տեղ գտնեն նաեւ աշխարհի տարբեր լրատվամիջոցների ամենահետաքրքիր նյութերը, այնպես որ այստեղ ներկայացված կլինեն ոչ միայն մեդիա-գիգանտների հրապարակումները։




























