Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը կրկին կնկարահանվի սկանդալային հռչակ վայելող Լարս ֆոն  Տրիերի ֆիլմում։ «Նիմֆոմանուհին» ֆիլմում, սակայն, գլխավոր դերը կստանձնի Շարլոտա Գենսբուրգը։ Նշենք, որ Քիդմանի եւ ֆոն Տրեիրի նախորդ համագործակցությունը եղել է 9-ամյա վաղեմությամբ «Դոգվիլ» ֆիլմում։

Ֆոն Տրիերն ի սկզբանե ցանկացել է Քիդմանի տեղում տեսնել Կիրստեն Դանստին, սակայն  այս դերասանուհին մերժել է ռեժիսորին։

«Նիմֆոմանուհու» նկարահանումները նախատեսված են օգոստոսին։ Ֆոն Տրիերը մտադիր է պատմել  «թեթեւ, պոետիկ պատմություն՝ ծնունդից մինչեւ 50-ամյակն ընկած տարիների կնոջ էրոտիկ ճանապարհորդության մասին»։ Ըստ «Правда.Ру»-ի, բացի Շարլոտա Գինսբուրգից եւ Քիդմանից, ֆիլմում կխաղաղան նաեւ Ուիլիամ Դեֆոն, Ստելլան Սկարսգրադը։

«Նիմֆոմանուհին» կթողարկվի երկու տարբերակով՝ թեթեւ՝ լայն լսարանի, եւ «ծանր» ավելի նեղ լսարանի համար։ Նկարահանումները կանցկացվեն Գերմանիայում։ Ֆիլմը նախատեսվում է ավարտել եւ լույս ընծայել 2013-ին։