Հանրահայտ երգչուհի Թոնի Բրեքսթոնը հայտնվել է դատական վեճերի մեջ. նրա դեմ հայց է ներկայացրել Լոս Անջելեսի գովազդային «National Promotion & Advertising» ընկերությունը` պահանջելով 57 հազ. փոխհատուցում` չվճարված ծառայությունների դիմաց:
Համաձայն հայտի` ընկերությունը պայմանագիր է կնքել Բրեքսթոնի եւ WEtv հեռուստընկերությամբ ցուցադրվող նրա ընտանեկան «Braxton Family Values» ռեալթի շուի պրոդյուսերների հետ:
Կատարելով իր պարտականությունները` գովազդային ընկերությունը սպասել է վճարմանը, սակայն նրանց հետ այդխպես էլ չեն կապվել:
Բրեքսթոնի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ 44-ամյա աստղը կապ չունի հեռուստաընկերության մարքեթինգային գործունեության հետ եւ դա ամբողջությամբ Wetv-ի մեղքն է:




























