Ռուսաստանցի հայտնի երգիչ Ալեքսեյ Գլիզինին դատական գործընթաց է սպառնում` Մոսկվայում խցանում առաջացնելու համար:
Խնդիրն այն է, որ օգոստոսի 1-ին Գլիզինը իր «Աուդի Q7»-ով անցել է Մոսկվայի հյուսիս-արեւմտյան փողոցով եւ մեքենան թողել երկրորդ շարքում: Քառասուն րոպեի ընթացքում, երբ մեքենան կանգնած է եղել փողոցի մեջտեղում, տրոլեբուսների խցանում է առաջացել Բուտիրսկի Վալով մեկ:
Խցանումը հաջողվել է վերացնել միայն այն ժամանակ, երբ ոստիկանները գտել են մեքենայի տիրոջը: Երգիչը բացատրել է, որ ուշանում էր հաղորդումից եւ տրոլեյբուսի գիծը չի նկատել: Նա տուգանվել է 3 հազ. ռուբլով երթեւեկության կանոնների խախտման համար:




























