ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ Սիրիայի հարցով բանաձեւ է ընդունել, որը Ռուսաստանը անվանել է «անհամաչափ», եւ այդ պատճառով դեմ է քվեարկել։ Բանաձեւը պաշտպանել են 133 երկիր։ Դեմ քվեարկել են 12, իսկ 31 երկիր ձեռնպահ է մնացել քվեարկության ընթացքում։

Բանաձեւի կազմման գործընթացը նախաձեռնել էր Սաուդյան Արաբիան, սակայն այն բազմաթիվ փոփոխություններ է կրել սկզբնական տարբերակի համեմատ։ Դրանից դուրս են բերվել Արաբական Լիգայի՝ Սիրիայի դեմ պատժամիջոցների եւ Բաշար Ասադի իշխանությունուց հեռանալու մասին կոչերը։ Այնուամենայնիվ բանաձեւում գերակշռում է Սիրիայի իշխանություններին, այլ ոչ թե զինված ընդդիմությանն ուղղված քննադատությունը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեւը, ի տարբերություն Անվտանգության խորհրդի բանաձեւերից, բացառապես խորհրդատվական եւ դեկլարատիվ բնույթ ունեն։ Այս բանաձեւով կոչ է արվում նաեւ «կենտրոնանալ ժողովրդավարական քաղաքացիական պետության խաղաղ ճանապարհով անցման վրա»։

Ռուսաստանը ավելի վաղ գնահատել է այս քայլը, որպես Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի մանդատի վերագրության փորձ, որի առջեւ ի սկզբանե դրված է Սիրիայի իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության ուղի հաստատել, եւ ոչ թե Դամասկոսում ռեժիմի փոփոխություն ապահովել։

Այժմ Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ հանձնակատրի պաշտոնում է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։ Նրա մանդատի լիազորություն ավարտվում է օգոստոսի 31-ին։ Ավելի վաղ նա հայտարարել է, որ չի մնա պաշտոնում, եթե մանդատը երկարացնեն։

Նշենք, որ 2011թ. մարտին սկսված կոնֆլիկտի արդյունքում Սիրիայում արդեն մահացել է 16 հազար մարդ։