Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւի խոսքերը կդիտարկեն ազգամիջյան ատելություն հրահրելու տեսանկյունից:
Ռուսաստանի հասարակական պալատը մտադիր է դիմել դատախազություն:
Պատճառն Ալեքսանդր Տկաչեւի խոսքեն էին Կովկասի բնակիչների եւ այն մասին, որ կովկասյան միավորումների օգնությամբ պետք է կանխել նրանց տեղափոխումը Կրասնոդարի երկրամաս, հայտնում է «ԷԽՈ Մոսկվին»:
Պետդումայի ներկայացուցիչ, դաղստանցի պատգամավոր Գաջիմետ Սաֆարալիեւը նահանգապետի հայտարարությունն անվանել է օրենքին հակասող: Տկաչեւը պետք է հեռանալու հրաժարական ստորագրի, կարծում է Սաֆարալիեւը:
Ավելի ուշ Թվիթերում նահանգապետն անձամբ հերքել է ազգայնականության մեղադրանքը, սակայն հաստատել է, որ «մտադիր չէ հանգիստ նայել, թե ինչպես են եկվորներն արհամարհում տեղական սովորույթները եւ իրենց վատ պահում»: Կուբանի կազակները հերթապահության են անցնելու արդեն սեպտեմբերին:




























